Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսն ու իշխանությունը պայմանավորվում են աթոռներ կիսելու շուրջ. Վահան Հովհաննիսյան

Կոնգրեսն ու իշխանությունը պայմանավորվում են աթոռներ կիսելու շուրջ. Վահան Հովհաննիսյան

Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում այսօր հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսն իրեն ծուղակն է գցել:

«Ինքն իրեն ծուղակն է գցել. սա արդեն ակնհայտ է և ուրիշ երևույթներից էլ էր երևում, որ այս ծուղակն արդեն պատրաստ է: Մյուս կողմից, իհարկե, իշխանությունն էլ ծուղակի մեջ է», – նշեց Հովհաննիսյանը:

Մինչ հանդիպումը ՀԱԿ-ը հայտարարել էր, թե երկխոսությունը շարունակելու հարցը կախված է անցած շաբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստների կարգավիճակից: Մինչդեռ, այս հայտարարությունից հետո հանդիպելով  իշխանության ներկայացուցիչների հետ` ՀԱԿ-ը երկխոսության շարունակության մասին որոշում չկայացրեց: Փոխարենը կողմերը քննարկեցին ՀԱԿ ակտիվիստների և ոստիկանության աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպը` պայմանավորվածություն ձեռք բերելով շարունակել քննարկումն առաջիկա ուրբաթ: Կողմերը նաև պայմանավորվեցին ձեռնպահ մնալ միջադեպի քննարկման մանրամասների վերաբերյալ մեկնաբանություն տալուց` որոշելով շարունակել հանդիպումները:

Վահան Հովհաննիսյանի կարծիքով` ամեն ինչ արդեն պարզ է` «կողմերը որևէ հարց լուծելու ցանկություն չունեն, բացի առաջիկա ընտրություններում միմյանց մեջ աթոռներ կիսելը»:

«Ամեն ինչի հետ պատրաստ են իրենք համակերպվել` և՛ իրենց կողմնակիցներին «խոշտանգելու» (չակերտների մեջ եմ ասում, որովհետեւ չգիտեմ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ), և՛ նաև «ոչ լեգիտիմ» պատգամավորների հետ բանակցելու», – նշեց Հովհաննիսյանը: – «Ահա այս պատկերի մեջ երբ նրանք գտնվում են, զարմանալ, որ նրանք մի գիշերվա ընթացքում կարող են դիամետրալ կերպով փոխել իրենց տեսակետը, արդեն պետք չէ»:

Tekali Taxi