Գլխավոր / Հայաստան / «Հույսը վերջինն է մեռնում». Կրպակատերերը բողոքում են քաղաքապետարանի մոտ

«Հույսը վերջինն է մեռնում». Կրպակատերերը բողոքում են քաղաքապետարանի մոտ

Այսօր առավոտվանից Երևանի քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են անցկացնում Երևանի տարբեր փողոցներում կրպակների սեփականատերերը, որոնց կրպակները կամ արդեն ապամոնտաժվել, կամ պետք է ապամոնտաժվեն քաղաքապետարանի որոշմամբ:

Բողոքողները մայթին պաստառներ էին դրել, որոնց վրա գրված էր` «Մենք դեռ ապրել ենք ուզում», «Քմահաճույքի և «ճաշակի» զոհեր»:

Կրապակատերերը անցյալ ուրբաթ քաղաքպետարանի ավագանու անդամներին նամակներ էին ուղարկել` խնդրելով, որպեսզի արտահերթ նիստ գումարվի և լուծում տրվի իրենց խնդրին: Կրպակատերերը պահանջում են չեղյալ համարել ապամոնտաժման մասին որոշումը:

Քաղաքապետարանի մոտ կրպակատերերին աջակցում էր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, ով լրագրողների հետ զրույցում նշել է, որ կրպակատերերի այսօրվա հավաքը ճնշում է ավագանու անդամների վրա, որպեսզի նրանք կայացնեն պահանջված որոշումը:

«Հիմա այս մարդիկ այստեղ են, որպեսզի գործընթացը տեղից շարժվի: Ես գիտեմ, որ այսօր արտահերթ նիստ չի լինի, ֆիզիկապես չի կարող լինել, հիմա այնտեղ դիսպետչերական է, որից հետո կմտնենք քաղաքապետարան Ստեփան Սաֆարյանի հետ: Ուրբաթ քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետը Ստեփան Սաֆարյանին ասել էր, որ երկուշաբթի կլինի ինչ-որ հայտարարություն: Իմանանք, թե այդ ինչ հայտարարություն է, ի՞նչ ուղղությամբ է գնում և ո՞րն է այն կոմպրոմիսային տարբերակը, որ անպայման պետք է գտնի քաղաքապետարանը կրպակատերերի հետ: Այստեղ երկու կարծիք չկա»,- ասել է պատգամավորը:

Epress.am-ի թղթակցի հետ զրույցում կրպակատերերից Աննա Կիրակոսյանն ասել է, որ իրենք դեռևս հույս ունեն, որ քաղաքապետարանն իրենց համար նպաստավոր որոշում կկայացնի:

«Հույսը վերջինն է մեռնում: Սպասում ենք, տեսնենք` մեր կրպակների ապամոնտաժումը կդադարեցնե՞ն», – ասել է Կարապետյանը:

Tekali Taxi