Գլխավոր / Հայաստան / 22 տարի. ԱՄՆ դատարանը վերահաշվարկել է հայազգի կալանավորի ազատազրկման ժամկետը

22 տարի. ԱՄՆ դատարանը վերահաշվարկել է հայազգի կալանավորի ազատազրկման ժամկետը

Նյու Յորքի Դաշնային վերաքննիչ դատարանը որոշել է նոր դատավճիռ կիրառել ծագումով հայ կալանավոր Արթուր Սողոմոնյանի նկատմամբ` 22 տարվա ազատազրկման դատապարտելով նրան:

Սողոմոնյանն ու նրա հինգ համախոհները 2009 թվականին ազատազրկման էին դատապարտվել Դաշնային Բյուրոյի աշխատակիցներին հակաօդային հրթիռներ և այլ տիպի զենքեր վաճառելու նպատակով դավադրություն կազմակերպելու համար:

ԱՄՆ վերաքննիչ դատարանը երեքշաբթի հայտարարել է, որ դատավորը սխալ հաշվարկներ է կատարել Սողոմոնյանի կողմից իրականացված հանցագործության մեղքի լրջությունը որոշելու գործում:

Գործակալությունը չի նշում, թե ավելի վաղ ինչ դատավճիռ էր կայացվել նրա նկատմամբ:

Tekali Taxi