Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ փոխդեսպանը համոզված էր` Մարտի 1-ի ճշմարտությունը երբեք չի իմացվի

ԱՄՆ փոխդեսպանը համոզված էր` Մարտի 1-ի ճշմարտությունը երբեք չի իմացվի

2008 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնը նամակ է ուղարկել ԱՄՆ Պետդեպ, որտեղ նկարագրում է մարտի 1-ից հետո տիրող իրավիճակը, արտակարգ դրությունը, ինչպես նաև մարտի 1-ին զոհվածների մահվան պաշտոնական պատճառներն ու մանրամասները: Wikileaks կայքի կողմից հրապարակված գաղտնի փաստաթուղթը Փենինգթոնն ավարտում է իր մեկնաբանությամբ.

«Հավանաբար, չեմ սխալվի, եթե ասեմ, որ ոչ հայ հասարակությունը և ոչ էլ միջազգային հանրությունը երբևէ չեն իմանա մարտի 1, 2-ի արյունոտ բախումների հետևում թաքնված ճշմարտությունը: Անկախ իրադարձությունների մասին իշխանությունների և ընդդիմության հակասական վարկածներից, դեպքերի մտահոգիչ բնույթն արդեն իսկ անհանգստության առիթ է ստեղծում առ այն, թե ինչպես Հայաստանի իշխանություններն արձագանքեցին ճգնաժամին, և առ այն, թե ինչպես են շարունակում ներկայացնել կամ չներկայացնել այն միջոցառումները, որ ձեռնարկվել էին այդ օրերին:

Մինչև իշխանություններն անկախ, թափանցիկ բացատրություն չտան Հայաստանի քաղաքացուն այն մասին, թե իրականում ինչ պատահեց մարտի 1-2-ի մութ ժամերին, խայտառակ  դեպքերը վտանգի տակ են դնում իշխանությունների լեգիտիմությունը»,-եզրափակել է Փենինգթոնը:

Tekali Taxi