Գլխավոր / Հայաստան / Ստուրուան չի հրաժարվում «հայ Սահակաշվիլիի» մասին իր խոսքերից

Ստուրուան չի հրաժարվում «հայ Սահակաշվիլիի» մասին իր խոսքերից

Ռուսթավելիի անվան թբիլիսյան թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան կարծում է, որ իրեն աշխատանքից ազատել են իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատական արտահայտությունների համար, իսկ ռասիզմի մեջ մեղադրանքներն ընդամենը պատրվակ էին:

«Ինչ վերաբերում է իմ այն հայտարարությանը, որ ես չեմ ցանկանում, որ իմ նախագահը հայ լինի, ապա ես չեմ կարծում, որ դա վիրավորական է: Եթե հայերից կամ ռուսներից մեկն ասի, որ երազում է, որ իր նախագահը վրացի լինի, ես ներողություն կխնդրեմ», – Ստուրուայի խոսքերն է փոխանցում «Գրուզիա Օնլայն»-ը:

«Ես շատ հայ ընկերներ ունեմ, և անգամ մորաքույրս է հայ», – ասել է ռեժիսորը` ևս մեկ անգամ ընդգծելով, որ իր արտահայտություններում ռասիզմի հետք էլ չկա, այնպես որ, ինքը մտադիր չէ ներողություն խնդրել:

Ավելի վաղ Ստուրուան, մատնանշելով Սահակաշվիլիի հայկական ծագումը, բացասական ենթատեքստով կապել էր այդ հանգամանքը նրա ծավալած գործունեության հետ, ինչպես նաև նշել էր, որ Սահակաշվիլին չի սիրում վրաց ազգը, որովհետև հայ է:

Tekali Taxi