Գլխավոր / Հայաստան / 6-րդ դասարանի աշակերտուհիները օղիով նշել են սեպտեմբերի 1-ը. նրանցից մեկը ալկոհոլային կոմայի մեջ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

6-րդ դասարանի աշակերտուհիները օղիով նշել են սեպտեմբերի 1-ը. նրանցից մեկը ալկոհոլային կոմայի մեջ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վլադիվոստոկում 6-րդ դասարանի 4 աշակերտուհիներ ուսումնական տարվա մեկնարկը տոնելիս ալկոհոլային թունավորում են ստացել: Աղջիկներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել «ալկոհոլային կոմա» ախտանիշով, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Սեպտեմբերի 1-ին 12-ամյա դպրոցականներն ուսումնական հաստատության մոտակա խանութից երկու շիշ կասկածելի որակի օղի են գնել:

3 աշակերտուհիները դժվարությամբ են հասել տուն: Իսկ չորրորդի օրգանիզմն ավելի թույլ է եղել, և նա, կորցնելով գիտակցությունը, ընկել է իր բնակության վայրից ոչ շատ հեռու գտվող ավտոտնակի մոտ:

Բժիշկներն այժմ շարունակում են պայքարել աղջկա կյանքի համար:

Սա Վլադիվոստոկում գրանցված նման միակ դեպքը չէ: Սեպտեմբերի 1-ին Վլադիվոստոկի բնակիչներից մեկը տեսանյութ է ուղարկել «Приморье 24»  տեղեկատվական գործակալությանը. որտեղ 5 հարբած դպրոցականներ հազիվ են տեղաշարժվում:

Tekali Taxi