Գլխավոր / Հայաստան / Լիբիայի ընդդիմադիրները գիտեն` որտեղ է Քադաֆին

Լիբիայի ընդդիմադիրները գիտեն` որտեղ է Քադաֆին

Լիբիայի Անցումային ազգային խորհուրդը պարզել է, թե որտեղ է գտնվում հրամանատար Մուամար Քադաֆին, հաղորդում է Sky news-ը` հղում կատարելով սեփական աղբյուրներին:

Լիբիացի ապստամբները նշել են, որ դեռևս մտադիր չեն բացահայտել հրամանատարի գտնվելու վայրի մասին տեղեկությունները, որպեսզի նրան թաքնվելու հնարավորություն ընձեռեն:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ջամահիրիայի նախկին առաջնորդը հավանաբար գտնվում է Բենի-Վալիդ քաղաքում` մայրաքաղաք Տրիպոլիից 150 կմ հարավ-արևելք: Մուամար Քադաֆիի հետ միասին քաղաքում են գտնվում նաև նրա որդի Սեյֆ ալ-Իսլամը:

Թեև Քադաֆիին դեռ չեն գտել, իսկ Լիբիայում շարունակվում են ապստամբների դիմադրության օջախներ մնալ, ընդդիմադիրներն արդեն տոնում են իրենց հաղթանակը:

Հիշեցնենք, որ Հայաստանն արդեն ճանաչել է Անցումային ազգային խորհուրդը  որպես լեգիտիմ իշխանություն:

Tekali Taxi