Գլխավոր / Հայաստան / Հայաստանը հաղթում է և ռեկորդ սահմանում. հաջորդը Սլովակիան է

Հայաստանը հաղթում է և ռեկորդ սահմանում. հաջորդը Սլովակիան է

Սեպտեմբերի 2-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2012-ի ընտրական փուլում իր 3 հաղթանակը տարավ: Անդորրայում հայաստանցիները 3:0 հաշվով հաղթեցին տեղի թիմին:

Առաջին խաղակեսում Հայաստանի հավաքականի կոմբինացիոն խաղը գրեթե չէր ստացվում. չկային վտանգավոր պահեր և մեր թիմին բնորոշ արագ ֆուտբոլ: Այս պարագայում հյուրերին օգնեց անհատական վարպետությունը: 35-րդ րոպեին Մարկոս Պիզելլին դարպասից մոտ 22-23 մետր հեռավորության վրա գնդակ ստացավ, կտրուկ շրջվեց և անկասելի հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը:

Երկրորդ խաղակեսում Հայաստանի հավաքականը ավելի լավ տպավորություն թողեց: Մի քանի վտանգավոր գրոհների տրամաբանական ավարտը 75-րդ րոպեին խփված Գևորգ Ղազարյանի գնդակն էր: Հայաստանցիները կարողացան հաշիվը խոշոր դարձնել հանդիպման վերջին րոպեին, երբ Հենրիխ Մխիթարյանը 11-մետրանոց հարվածը իրացրեց:

Հաղթանակից հետո մեր թիմը վաստակեց 11 միավոր: Սա անկախ Հայաստանի ֆուտբոլի պատմության մեջ լավագույն ցուցանիշն է Աշխարհի գավաթների և Եվրոպայի առաջնությունների ընտրական խմբերում:

Միևնույն ժամանակ մեր թիմը շարունակում է պայքարը Եվրո-2012-ի ուղեգրի համար: Խմբում առաջին տեղը 16 միավորով զբաղեցնում է Ռուսաստանը, որը սեպտեմբերի 2-ին հաղթեց Մակեդոնիային 1:0 հաշվով:

14-ական միավոր են վաստակել Իռլանդիան և Սլովակիան, որոնք Դուբլինում ոչ-ոքի՝ 0:0 հաշվով ավարտեցին իրենց հանդիպումը:

4-րդ տեղում է Հայաստանի հավաքականը, 5-րդը 4 միավորով Մակեդոնիան է, իսկ ահա Անդորրան առանց միավորի եզրափակում է B խմբի մրցաշարային աղյուսակը:

Հաջորդ խաղը Հայաստանի հավաքականը կանցկացնի սեպտեմբերի 6-ին Սլովակիայում: Հաղթանակի դեպքում մեր ընտրանին միավորներով կհավասարվի Սլովակիայի հավաքականին:

Tekali Taxi