Գլխավոր / Հայաստան / 2008-ի մարտին Սարգսյանի դիտարկումները Քոչարյանի պառանոյայի արձագանքն էին. դիվանագետ

2008-ի մարտին Սարգսյանի դիտարկումները Քոչարյանի պառանոյայի արձագանքն էին. դիվանագետ

2008 թվականի մարտի 22-ին եվրոպական երկրների դեսպանների հետ տեղի ունեցած լանչի ընթացքում այն ժամանակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը սուր քննադատության է ենթարկել ինչպես ԱՄՆ դեսպանատանը, այնպես էլ ԱՄՆ Պետքարտուղարի տեղեկալի օգնական Մեթյու Բրայզային:

WikiLeaks կայքի կողմից գաղտնազերծված փաստաթղթում նշվում է, որ այս մասին ԱՄՆ փոխդեսպան Ջոզեֆ Փենինգթոնին պատմել են հանդիպմանը ներկա երկու դեսպաններ, որոնց անունները չեն նշվում: Ամերիկացի դիվանագետը զրույցի մանրամասները մարտի 31-ին ուղարկել է ԱՄՆ Պետդեպ:

Համաձայն գաղտնի փաստաթղթի` Սերժ Սարգսյանը հայտարարել է եվրոպացիներին, որ «հայաստանյան ընդդիմությունը ղեկավարվում է ԱՄՆ դեսպանատան կողմից»: Փենինգթոնը նշում է, որ այդ խոսքերն ապացուցող որևէ հստակ փաստարկ չի ներկայացվել:

Սերժ Սարգսյանը նաև հայտնել է, որ Մեթյու Բրայզան Երևանում գտնվելու ընթացքում իրեն մի բան է ասել, Վաշինգտոն վերադառնալուն պես` բոլորովին այլ բան:

ՀՀ վարչապետը նաև քննադատության է ենթարկել Եվրամիության երկրների դեսպաններից ոմանց, մասնավորապես, Գերմանիայի դեսպանին, որովհետև նրանց  կառավարությունները զբոսաշրջիկներին տված խորհրդատվության մեջ կոչ են արել չայցելել Հայաստան:

«Մեր դիվանագիտական գործընկերների հասցեին վարչապետի մեկնաբանությունները,  որոնք նա պետք է որ իմանար, որ մեզ կհասնեին, վերահաստատում են  մեր այն կարծիքը, որ ո’չ վարչապետը, ո’չ նրա մարդկանց ներքին շրջանակը չեն հասկանում, թե ինչպես են գործում արևմտյան երկրների կառավարությունները: Վարչապետը, ամենայն հավանականությամբ, շփոթում է դեսպանատան հետ ընդդիմության կոնտակները դեսպանատան կողմից ընդդիմությանը ցուցաբերվող աջակցության հետ: Նրա դիտարկումներն արձագանքն էին նախագահ Քոչարյանի հաճախ արտահայտվող պառանոյայի առ այն, որ ԱՄՆ դեսպանատունն Ազգային ժողովրդավարական Ինստիտուտի, Ազատություն ռադիոկայանի հետ միասին ցանկանում են Հայաստանում գունավոր հեղափոխություն իրականացնել: Վարչապետը նաև սխալ է մեկնաբանել Բրայզայի դիվանագիտական լեզուն ու բարեփոխումների կոչերը որպես Հայաստանի իշխանություններին հետընտրական ճնշումների համար չքննադատելու երաշխիք: Եթե վարչապետ Սարգսյանը ցանկանում է ապրիլի 9-ին իր պաշտոնը ստանձնելուց հետո Հայաստանը կրկին բարեփոխումների ուղու վրա վերադարձնել, նա ստիպված կլինի խորհուրդ վերցնել Արևմուտքը և միջազգային դիվանագիտությունը հասկացող շատ ավելի փորձառու մեկից», – իր մեկնաբանության մեջ գրում է Փենինգթոնը:

Tekali Taxi