Գլխավոր / Հայաստան / Հռոմում հարձակվում են պատմական հուշարձանների վրա

Հռոմում հարձակվում են պատմական հուշարձանների վրա

Հռոմի պատմական հուշարձանների վրա մի շարք հարձակումներ են իրականացվել: Համաձայն տեսահսկման սարքերի տեսագրության` առաջին միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի մայրաքաղաքի կենտրոնում`Նավոնա Պյացա հրապարակում: Այստեղ անհայտ տղամարդը փորձել է կոտրել շատրվաններից մեկում կանգնեցված մարմարե քանդակը, հայտնում է BBC-ն:

Մի քանի ժամ անց տղամարդը քար է նետել Տրեվի շատրվանի ուղղությամբ: Ոստիկանների կարծիքով` երկու հարձակումներն էլ նույն մարդու ձեռքի գործն են:

Սեպտեմբների 4-ին Հռոմում ձերբակալվել է 20-ամյա ամերիկացի ուսանող, ով փորձել է բարձրանալ Կոլիզեյի վրա և  քանդել պատերի մարմարյա երեսպատումը:

Tekali Taxi