Գլխավոր / Հայաստան / Խելագարված զինվորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Խելագարված զինվորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել:

Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միայն այսօր՝ նրանից հետո, երբ Հովհաննես Վարդանյանի մասին գրեցին զանգվածային լրատվամիջոցները:

Epress.am-ն ավելի վաղ գրել էր, որ դեռևս օգոստոսի 31-ին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը դիմում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:

Հելսինկյան ասոցիացիան խնդրել է ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնարարել պատկան մարմիններին կատարել քննություն պարզելու համար Վարդան Վարդանյանի (տղայի հայրը – խմբ.) հայտնած տեղեկությունները, պարզել մեղավոր անձանց շրջանակը և վերջիններիս ենթարկել համախատասխան պատասխանատվության, ինչպես նաև տրամադրել Հովհաննես Վարդանյանի զինկոմիսարիատում անձնական գործերի պատճեները` վերջինիս իրավունքները պաշտպանելու համար:

Tekali Taxi