Գլխավոր / Հայաստան / Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված կլինեն գործել մեկ ճամբարում. փորձագետ

Հայաստանն ու Ադրբեջանը ստիպված կլինեն գործել մեկ ճամբարում. փորձագետ

Մոտ ապագայում Բաքուն և Երևանը ստիպված կլինեն ավելի սերտ համագործակցել Մոսկվայի հետ: Այս մասին «Նովոստի Ադրբեջան»-ի հետ զրույցում հայտարարել է ռազմավարական մոդելավորման կենտրոնի փոխնախագահ Գրիգորի Տրոֆիմչուկը:

Ըստ նրա, Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադն ամեն ինչ արեց, որպեսզի իր նկատմամբ կարողանան նույն գործողություններն իրականացնել, ինչպես Քադաֆիի դեպքում, և երբ այդ գործընթացները բնականոն կերպով Սիրիայի կողմից մոտենան Մեծ Կովկասի սահմաններին, ապա տարածաշրջանի բոլոր երկրները (նախևառաջ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը) ստիպված կլինեն ընտրել, թե ում հետ են`Ռուսաստանի, թե Վաշինգտոնի և Բրյուսելի:

Միաժամանակ Տրոֆիմչուկը նշել է, որ Եվրոպայի և Արևմուտքի հետ իր հարաբերություններում Բաքուն պետք է հաշվի առնի այն, որ Ադրբեջանը մահմեդական երկիր է, այդ իսկ պատճառով, Արևմուտքն ավելի շուտ Երևանի կողմը կանցնի, քան Բաքվի:

«Հարավային Կովկասը մոտ ժամանակներս կկոտրվի. Վրաստանը կանցնի Արևմուտքին, իսկ Հայաստանը և Ադրբեջանը (մոռանալով ղարաբաղյան հակամարտության մասին) ստիպված կլինեն գործել մեկ ճամբարում, եթե չեն ցանկանում առհասարակ կորել աշխարհի քարտեզից, այնպես, ինչպես տեղի է ունենում բոլոր համաշխարհային պատերազմներից հետո: Նրանք արդեն հիմա պետք է միավորվեն Ռուսաստանի հետ եռակողմ ձևաչափում, բայց միայն ոչ նրա համար, որպեսզի կրկին մտածեն Ղարաբաղի մասին: Ուրիշի սցենարի դաժան շրջանակներից դուրս գալու Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միակ շանսը դա նախապես, քանի դեռ իրենց ոչ ոք լրջորեն և առանձին առանձին ձեռք չի տվել, միասնական գործողությունների մարտավարություն մշակելն է:

Հարավային Կովկասի երկրներին անհրաժեշտ է ուշքի բերել`հասկացնել տալով, որ իրենք Եվրոպա չեն, ուր այդքան ձգտում են, լավագույն դեպքում Արևմտյան Ասիա են», – եզրափակել է փորձագետը:

Tekali Taxi