Գլխավոր / Հայաստան / ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանցի գեյերը պայքարում են Ահմադինեժադի ռեժիմի դեմ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանցի գեյերը պայքարում են Ահմադինեժադի ռեժիմի դեմ

Facebook սոցիալական կայքում Իրանի միասեռականները արշավ են սկսել իրանական ռեժիմի դեմ, որը նրանց սեռական կողմնորոշումը մահապատժի ենթակա հանցագործություն է համարում:

Իրանցի գեյերը, լեզբուհիները, բիսեքսուալները և գենդերափոխներն իրենց տեսահաղորդագրություններն են թողել համացանցում` փորձելով ողջ աշխարհին պատմել այն խտրականության մասին, որից նրանք տառապում են, գրում է Guardian-ը:

Չնայած 2007 թվականին Մահմուդ Ահմադինեժադի կողմից արված հայտարարությանն այն մասին, որ Իրանում գեյեր չկան, ավելի քան 1600 մարդիկ միացել են «Մենք ամենուր ենք» ինտերնետ արշավին:

Վիրտուալ տարածքում իրենց պատմությունները տեղադրած իրանցիները քիչ ջանք չեն գործադրել իրենց անձերը թաքցնելու համար, քանի որ մտավախություն կա, որ իրենց ով լինելը կհաստատվի, և նրանք մահապատժի կենթարկվեն:

Tekali Taxi