Գլխավոր / Հայաստան / Ադրբեջանը լռում է հայերի կողմից անօդաչու թռչող սարքի կործանման մասին

Ադրբեջանը լռում է հայերի կողմից անօդաչու թռչող սարքի կործանման մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը դեռևս չի մեկնաբանել Ղարաբաղի երկնքում  հայտնված անօդաչու թռչող սարքի շարքից դուրս բերման մասին տեղեկությունները:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի պատասխանում հեռախոսազանգերին, հայտնում է «Նովոստի Ազերբայջան»-ը:

Ավելի վաղ երկրի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Ադրբեջանի օդուժը նվազագույնը  60 իսրայելական և տեղական արտադրության անօդաչու սարք ունի, որոնք ցուցադրվել են 2011 թվականի հունիսին Ադրբեջանի զինված ուժերի հոբելյանին նվիրված ռազմական շքերթի ժամանակ:

Նշենք, որ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից Արցախի օդային սահմանը հատած ադրբեջանական անօդաչու թռչող սարքը շարքից հանվել էր սեպտեմբերի 12-ի առավոտյան:

Կործանված ինքնաթիռի մասերը գտնվում են ԼՂՀ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ:

Մեկնաբանելով տեղի ունեցածը` Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը հարկ է համարել հաղորդել, որ Հայաստանի զինված ուժերը իրենց անօդաչու սարքերը կցուցադրեն Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ, որը տեղի կունենա Երևանում:

Tekali Taxi