Գլխավոր / Հայաստան / Հունաստանը լքում է Շենգենյան գոտին

Հունաստանը լքում է Շենգենյան գոտին

Եվրամիությունը որոշել է Հունաստանին դուրս բերել Շենգենյան համաձայնագրից: Նման որոշման համար հիմք է ծառայել Թուրքիայի կողմից և այլ երկրներից ապօրինի ներգաղթյալների մուտքը Եվրագոտի կանխելու հունական իշխանությունների անկարողությունը: Էգեյան ծովի կղզիների միջանցքն արդեն վաղուց օգտագործվում է ապօրինի ներգաղթյալների կողմից, քանի որ այստեղ շատ դժվար է արդյունավետ վերահսկողություն ապահովել, գրում է The Financial Times-ը:

Թուրքական ԶԼՄ-ների փոխանցմամբ` Եվրախորհրդարանում Դանիայի ուլտրաաջ ազգային կուսակցության ներկայացուցիչ Մորտեն Մեսերշմիդտը պաշտպանում է Եվրամիության այս նախաձեռնությունը, քանի որ կարծում է, որ «Հունաստանը Եվրոպայի համար գլխացավանք առաջնող երեխա է»:

«Հունաստանի միջոցով Եվրագոտի մտնելով` շատ ապօրինի ներգաղթյալներ ազատ տեղաշարժվում են ողջ Եվրոպայով, ինչը լի է բացասական հետևանքներով: Այնպես որ, անհրաժեշտ է արմատապես կասեցնել նրանց հոսքը, իսկ եթե Հունաստանը չի կարողանում հաղթահարել այդ խնդիրը, ապա պետք է հրաժեշտ տալ նրան»,- նշել է Մեսերշմիդտը:

Tekali Taxi