Գլխավոր / Հայաստան / Հայաստանցիները սկսել են ավելի շատ գազ օգտագործել

Հայաստանցիները սկսել են ավելի շատ գազ օգտագործել

2011 թվականի հունվարից օգոստոս ընկած ժամանակահատվածում Հայաստան բնական գազի մատակարարման ծավալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7,3%-ով և կազմել մոտ 991 մլն խմ:

Նշված ժամանակահատվածում իրացվել է 903,9 մլն խմ գազ, ինչը 1,6%-ով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: Այս մասին ասված է «ՀայՌուսԳազարդ» ընկերության կայքում տեղադրված հաշվետվության մեջ:

Ընդհանուր առմամբ «կապույտ վառելիքի» սպառումը 225,5 մլն խմ-ով նվազել է էներգետիկայի և արդյունաբերության ոլորտներում:

Գազի օգտագործումը մոտ 4%-ով աճել է բնակչության շրջանում և ավելի քան 12%-ով շատ վառելիք են սկսել սպառել ավտոգազալցակայանները: Հիշեցնենք, որ հանրապետության մեքենաների ավելի քան մեկ երրորդը որպես վառելիք հենց գազն է օգտագործում: Ավելի քան 15%-ով շատ սկսել են գազ օգտագործել այլ սպառողներ, այսինքն` սպասարկման ոլորտի ընկերությունները, մասնավորապես` հասարակական սննդի կետերը:

Tekali Taxi