Գլխավոր / Հայաստան / ԱՄՆ-ն 17 միլիոնի օգնություն տրամադրեց Հայաստանին

ԱՄՆ-ն 17 միլիոնի օգնություն տրամադրեց Հայաստանին

2010 թվականին ԱՄՆ և Հայաստանի կառավարությունների միջև կնքված 50 միլիոն ԱՄՆ դոլարի Օժանդակության համաձայնագրերի շրջանակում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ՄԶԳ) տնօրեն Ջաթինդեր Չիման և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը սեպտեմբերի 17-ին ստորագրել են Հայաստանին տրամադրվող ԱՄՆ օժանդակության երրորդ տրանշը: Այս դեպքում Հայաստանին տրամադրվելու է  8,3 միլիոն դոլարի օժանդակություն` Հայաստանի տնտեսական աճի բարեփոխումների սատարման և 8,8 միլիոն ԱՄՆ դոլարի օժանդակություն`  առողջապահական և սոցիալական բարեփոխումների սատարման նպատակով:

Ինչպես հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ծրագիրը կստեղծի ավելի  արդյունավետ ձեռնարկություններ ու արժեքային շղթաներ, կբարելավի քաղաքականության և կանոնակարգիչ միջավայրերը, կհզորացնի աշխատուժի հմտությունները և կբարելավի համագործակցությունը մասնավոր-պետական մարմինների միջև: Նախատեսված է, որ ծրագիրը կբարելավի նաև հիմնական ենթակառուցվածքների` էներգետիկայի, ջրի և հեռահաղորդակցության ոլորտների քաղաքականությունը և կառավարումը:

Tekali Taxi