Գլխավոր / Հայաստան / Արագ սնվելու չեմպիոնը մահացել է հաղթանակից անմիջապես հետո

Արագ սնվելու չեմպիոնը մահացել է հաղթանակից անմիջապես հետո

Ուկրաինայի Զապորոժսկայա շրջանի Տոկմակ քաղաքին նվիրված տոնակատարությունը ողբերգությամբ է ավարտվել: Ուկրաինական ազգային ուտեստի արագ կուլ տալու մրցույթից անմիջապես հետո մահացել է հաղթող ճանաչված 77-ամյա մասնակիցը:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` սկզբում ծեր տղամարդը սուր ցավ է զգացել ստամոքսի հատվածում, այնուհետև սրտխառնոց զգացել, իսկ որոշ ժամանակ անց` մահացել:

Դեպքի առնչությամբ քրեական գործ չի հարուցվել, ոստիկանությունը կարծում է, որ դժբախտ պատահար է տեղի ունեցել: Տղամարդը դիահերձարան է տեղափոխվել: Մահվան պատճառը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Tekali Taxi