Գլխավոր / Հայաստան / Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ

Հայաստանի հավաքականի նախկին հարձակվողին շտապ նոր սիրտ է անհրաժեշտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և ռուսաստանյան «Կրիլյա Սովետովի» նախկին հարձակվող 41-ամյա Կարապետ Միքայելյանին շտապ և թանկարժեք սրտի վիրահատություն է սպասվում: Այս մասին «Սովետսկի սպորտին» հայտնել է Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Միքայելյանը մոսկովյան հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել, որտեղ բժիշկները սրտի ակտիվության եռակի նվազում են ախտորոշել: Բժիշկների խորհուրդը եզրակացրել է, որ Միքայելյանին կարող է փրկել միայն սրտի շտապ փոխպատվաստումը:

«Տեղի ունեցածն անակնկալ էր ինձ համար,- ասել է Միքայելյանը: – Չէի կարծում, որ ամեն ինչ այդքան լուրջ է: Հիմա ես թերապիա եմ անցնում, բայց բժիշկներն ասում են, որ դա անօգուտ է, վիրահատություն է անհրաժեշտ»:

Ֆուտբոլիստին օգնել ցանկացողները կարող են դիմել նրա կնոջը` Սվետլանային` 8-903-112-54-65 համարով:

Tekali Taxi