Գլխավոր / Հայաստան / Թուրքիայում հայերը երազում են իրապաես անկախ ու առանց արտագաղթի Հայաստանի մասին

Թուրքիայում հայերը երազում են իրապաես անկախ ու առանց արտագաղթի Հայաստանի մասին

Հայաստանի Հանրապետության 20-ամյակի կապակցությամբ Epress.am-ի Թուրքիայի թղթակիցը զրուցել է թուրքահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Շիշլիի հայկական սպորտային ակումբի նախագահ Գարուն Գովանը նշել է, որ անձամբ իրեն Հայաստանի անկախությունը երջանկացնում է:

«Բայց Հայաստանում ես անկախություն չեմ տեսնում: Կարծում եմ` Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է վերադարձնել կոմունիզմը: Եվ այս փաստը մենք չենք կարող հաշվի չառնել: Ինձ համար կարևոր է, որպեսզի Հայաստանն իրոք անկախ դառնա»,- ասել է Գովանը:

Թուրքաբնակ հայերից մեկը` Նշան Ստեփան Ուլակը, նշել է, որ հպարտ է, որ Հայաստանի պես երկիր ունի. «Բայց մյուս կողմից ես տեսնում եմ մի երկիր, որը սեղմվել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև: Միգրացիայի խնդիրը նույնպես կարևոր է երկրի համար: Մտավախություն ունեմ, որ ժողովրդի տնտեսական վիճակը կարող է թմրեցնել Ցեղասպանության մասին մարդկանց զգացումները: Իմ երազանքը առանց արտագաղթողների և առողջ տնտեսությամբ Հայաստան ունենալն է», – ասել է նա:

Հայաստանի անկախության մասին թուրքահայ դասախոս Թալին Նայիրն ասել է.

«Հայաստանը 20 տարեկան երիտասարդ երկիր է: Հայաստանը մեծացավ այս 20 տարիների ընթացքում և աշխարհի առջև իր դռները բացեց: Ինձ մեծ բավականություն է պատճառում այն, որ Հայաստանի անկախության տոնը համընկնում է իմ ծննդյան օրվա հետ: Հայաստանը աշխարհի բոլոր հայերի համար ապագայի երաշխիք է: Թուրքիայի հայերը պետք է ավելի մեծ դեր ունենան երկրի զարգացման հարցում: Ես հույս ունեմ, որ ապագայում Հայաստանը կկարողանա դառնալ աշխարհի կայուն երկրներից մեկը: Ծնունդդ շնորհավոր, Հայաստան»:

Լուսանկարը` http://www.flickr.com/photos/seroujo/4092246175/

 

Tekali Taxi