Գլխավոր / Հայաստան / ՃՏՊ-ները գերազանցել են Ավտոապահովագրողների բյուրոյի կանխատեսումները

ՃՏՊ-ները գերազանցել են Ավտոապահովագրողների բյուրոյի կանխատեսումները

Ընթացիկ տարվա առաջին 8 ամիսներին Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո է դիմել շուրջ 15 000 տուժող և տուժողների ներկայացուցիչ, որոնցից 13 850-ին վճարվել է շուրջ 2, 85 միլիարդ դրամի ապահովագրական հատուցումներ, շուրջ մեկ միլիարդ դրամի ապահովագրական հատուցումներ գտնվում են կարգավորման փուլում: Այս մասին այսօր ԱԺ-ում խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է Հայաստանի ավտոապահովագրողների  բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը:

Նրա խոսքով` իրենք կանխատեսել էին ՃՏՊ-ների գծով տարեկան շուրջ 20 477 տուժողների դիմումներ. Ամսական` 1706, օրական` 56 պահանջ:

«Արդյունքում` օգոստոսի 31-ի դրությամբ ունենք շուրջ 48% վնասաբերության մակարդակ, ինչը որոշակի աճի դինամիկա ունի»,- ասել է Ավետիսյանը:

«Այսինքն՝ կարող ենք ասել, որ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում օրական տեղի է ունենում շուրջ 55 ճանապարհատրասնպորտային պատահար: Այս ցուցանիշները 9 տոկոսով գերազանցել են բյուրոյի կանխատեսված մեծությունը: Այսինքն՝ մենք փոքր-ինչ ցածր էինք կանխատեսել պատահարների թվաքանակի առումով»,- հավելել է Ավետիսյանը:

Tekali Taxi