2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Եղնիկներ» զորամասի միջադեպի առիթով քրեական գործ է հարուցվել

ԼՂՀ ՊԲ «Եղնիկներ» զորամասում զինծառայողների միջև ոչ կանոնադրական հարաբերությունների արդյունքում միջադեպ է գրանցվել:

ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Մերի Սարգսյանը Epress.am-ին տեղեկացրել է, որ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 3-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել համապատասխան օրենսգրքի 359 հոդվածի առաջին մասով (Զինծառայողների փոխհարաբարերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայությամբ դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրանց ծաղրի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություններով): Կատարվում է նախաքննություն:

Քննչական բաժնից մեզ հաղորդեցին, որ առայժմ ձերբակալվածներ չկան: