Գլխավոր / Հայաստան / 42 տարի կառավարած բռնապետին կթաղեն անապատում

42 տարի կառավարած բռնապետին կթաղեն անապատում

Լիբիայի նախկին առաջնորդ, հրամանատար Մուամար Քադաֆիին կթաղեն այսօր անապատում, կոնկրետ վայրը, սակայն, չի հրապարակվում: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է Լիբիայի Անցումային խորհրդի նախագահը:

Նրա խոսքով` Քադաֆիի մարմնի հուղարկավորության ժամանակ ներկա կգտնվի մահմեդական հոգևորական: Քադաֆիի հետ թաղելու են նաև նրա որդուն`Մուատեսեմին:  Մուամար Քադաֆիի աճյունի հուղարկավորության վայրի մասին տեղեկությունները, ըստ ամենայնի գաղտնի են պահվում, որպեսզի նրա համակիրները ուխտագնացության տեղ չդարձնեն այն:

Հիշեցնենք, որ Քադաֆին սպանվել է հոկտեմբերի 20-ին ջրատար խողովակում: Նրա կողմնակիցներն օդային հարվածի արդյունքում վիրավորված Քադաֆիին փորձել էին թաքցնել բետոնե ջրատար խողովակում, որտեղ էլ հրամանատարը մահացել էր: Հաջորդ օրը Լիբիայի ժողովուրդը Բենղազիում տոնում էր նրա մահը, իսկ նոր իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Մուամար Քադաֆիի 42-ամյա միանձնյա կառավարման դարաշրջանի ավարտի մասին:

Tekali Taxi