Գլխավոր / Հայաստան / Սերոբ Տեր-Պողոսյանի կինը մեկ լումա է պահանջում Սիլվա Համբարձումյանից

Սերոբ Տեր-Պողոսյանի կինը մեկ լումա է պահանջում Սիլվա Համբարձումյանից

Սերոբ Տեր-Պողոսյանի կինը`Մադլեն Թաշչյանը, երեկ դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան`գործարար Սիլվա Համբարձումյանից պահանջելով մամուլում տպագրել հերքման համապատասխան տեքստ. ապա հօգուտ իրեն բռնագանձել մեկ լումա:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե ինչու է դատարան դիմել 1 լումայի պահանջով, ի տարբերություն, օրինակ, փաստաբանների կամ օլիգարխների, որոնք 6 կամ 18 միլիոն դրամ են պահանջում զրպարտության կամ վիրավորանքի համար, տիկին Մադլենը պատասխանել է. «Ինձ փողը չի հետաքրքրում»:

Նշենք, որ նախորդ շաբաթ Սիլվա Համբարձումյանը հայտարարել էր, որ Մադլեն Թաշչյանը «1999 թվականի մասին շատ բան կարող է պատմել»: Թաշչյանը հերքել է այդ հայտարարությունները` նշելով, որ անգամ չի ճանաչում Սիլվա Համբարձումյանին:

Tekali Taxi