2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Հայաստանում վաճառվող սուրճի մեջ կաղին ու գարի են գտել

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը սուրճի շուկայում կատարված ուսումնասիրությունների ընթացքում խոշոր առևտրի կետերից  կատարել է սուրճի հսկիչ գնում: Գնված արտադրանքը  հանձնվել է  լաբորատոր փորձաքննության, որպեսզի ուսումնասիրվի սուրճի բաղադրությունը, քանի որ առանց բացառության բոլոր տուփերի վրա մակնշված է, որ այն պարունակում է միայն բարձրորակ` հարյուր տոկոսանոց սուրճ` առանց հավելանյութերի: Սակայն, լաբորատոր փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են բացահայտել:

Հանձնաժողովը հայտնում է, որ «Ֆեռո» (Ֆեռո), «Վալետտա» (Պրեմիեր), «Բյուրակն» (Պիրամիդ Էլիտ), «Վանս գրուպ» (Սթար), «Ասկոլիո» (Մարսել) սուրճի տուփերում եղածը ակնհայտորեն չի համապատասխանում բաղադրությանը:

Այս ընկերությունների արտադրանքի փորձաքննությամբ բացահայտվել է, որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ օսլա պարունակող նյութեր, որը, ըստ փորձագետների, կարող է լինել ցորեն, գարի և  կաղին:

Հանձնաժողովը 5 յուրաքանչյուր ընկերության նկատմամբ կիրառել է 5 մլն դրամ տուգանք: