Home / Հայաստան / Ոստիկանը մարզպետին կաշա՞ռք է տվել. թերթի հոդվածի հիման վրա քննություն են սկսել

Ոստիկանը մարզպետին կաշա՞ռք է տվել. թերթի հոդվածի հիման վրա քննություն են սկսել

Նոյեմբերի 30-ին «Ժողովուրդ» օրաթերթը հոդված էր հրապարակել, որում հիշեցրել էր, որ 2008 թվականին Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգելդյանը` Կովալը, 150,000 ԱՄՆ դոլար գումար էր վերցրել Հրազդանի նախկին ոստիկանապետ Ավետիք Աբրահամյանից` նրան Կոտայքի մարզային ոստիկանապետ նշանակել տալու համար:

«Ժողովուրդը» հայտնում է, որ այդ հրապարակման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել:

«Ավելին, ՀՔԾ-ն «զրուցելու» է հրավիրել թերթի լրագրողներից Սոնա Գրիգորյանին`նրանից պարզելու, թե որտեղից է դա իրեն հայտնի: Փաստերի հավաքագրումից հետո հարցաքննվելու են նաև մարզպետ Կովալենկո Շահգելդյանը և Ավետիք Աբրահամյանը, որն այժմ Մաշտոցի ոստիկանապետն է», – գրում է «Ժողովուրդը»:

Tekali Taxi