2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

Հարյուրավոր մարդիկ երթևեկել են մետրոյում առանց տաբատի

Կիրակի հարյուրավոր մարդիկ ամբողջ աշխարհում մասնակցել են Improv Everywhere խմբի ակտիվիստների կողմից կազմակերպված ավանդական «Դեպի մետրո առանց տաբատի» ակցիային:

Ըստ կազմակերպիչների` հունվարի 8-ին աշխարհի 60 երկրներում բոլոր ցանկացողները կարող են պայմանավորված ժամին գալ մետրո, հանել հագուստի ստորին հատվածը և այսկերպ երթևեկել հասարակական տրանսպորտում:

Ակցիաների կազմակերպիչները տեղեկությունները տարածել են Facebook-ի և այլ սոցիալական ցանցերի միջոցով:

Որպես պարտադիր պայման նշվել է այն, որ ակցիայի մասնակիցներն իրենց պահեն այնպես, կարծես թե ոչինչ չի եղել:

Միջոցառման կազմակերպիչները որևէ կոնկրետ նպատակ չեն հետապնդում և վստահեցնում են, որ իրենց գլխավոր ցանկությունը ժամանակն ուրախ անցկացնելն է: