Home / Հայաստան / «Հայաստանի էլեկտրական ցանցերը» նոր սեփականատեր ունեն

«Հայաստանի էլեկտրական ցանցերը» նոր սեփականատեր ունեն

2011 թվականի դեկտեմբերի 30-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերը «Ինտերէներգո Բի Վի» ընկերությունից անցել են «Ինտեր ՌԱՕ»  ընկերությանը: Ինչպես այսօր հայտնել է «ՀԷՑ»-ի մամլո ծառայությունը, ավելի վաղ իրականացվել են բոլոր անհրաժեշտ կորպորատիվ գործընթացները, ստացվել է Հայաստանի Հանրապետության և  ՀՀ Հասարակական ծառայությունների կարգավորման հանձնաժողովի համաձայնությունը:

Այսպիսով, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% սեփականատեր է դառնում Նիդերլանդներում գրանցված «Ինտեր ՌԱՕ» ընկերությունը, որի բաժնետոմսերի 100%-ը պատկանում է ռուսաստանյան «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին:

Tekali Taxi