Home / Հայաստան / Ծանոթությունների կայքը կօգնի սեր գտնել Երկրից դուրս

Ծանոթությունների կայքը կօգնի սեր գտնել Երկրից դուրս

LocalSin ծանոթությունների կայքը զբաղվում է Երկիր մոլորակի սահմաններից դուրս սիրո որոնման նոր համակարգի մշակմամբ, հայտնում է Metro-ն:

Ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ նոր համակարգը ազդանշաններ կուղարկի Երկրից տիեզերքի այլ մոլորակներին: Ակնկալվում է, որ դրանք կհասնեն Եվրոպային (Յուպիտերի արբանյակը) և Էնցելադային (Սատուրնի արբանյակը), որտեղ, ըստ գիտնականների, կարող է կյանք լինել:

«Տասնյակ հազարավոր մարդիկ ողջ Երկիր մոլորակն անցել են` սեր որոնելով, բայց ապարդյուն: Նոր համակարգը թույլ կտա նրանց շարունակել իրենց որոնումները այլ մոլորակներում, և այդպիսով հնարավոր կդառնան իսկապես «ունիվերսալ» ժամադրությունները»,- ասել է LocalSin-ի ներկայացուցիչը:

Համակարգի մշակումը մոտ 5 տարի կտևի:

Tekali Taxi