Home / Հայաստան / Դատահոգեբուժական փորձագետը ձերբակալվել է կեղծ եզրակացության համար $6000 վերցնելու համար

Դատահոգեբուժական փորձագետը ձերբակալվել է կեղծ եզրակացության համար $6000 վերցնելու համար

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործով երեկ ձերբակալվել է ՀՀ ԱՆ միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի նախագահը:

Նա կասկածվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքով՝ շահադիտական դրդումներով առանձնապես խոշոր չափի գումար` 6000 ԱՄՆ դոլար ստանալու դիմաց մեղադրյալ Բ.Ա-ի օգտին կեղծ եզրակացություն տալու մեջ:

ՀՔԾ լրատվական ծառայության փոխանցմամբ` նախաքննությունը շարունակվում է:

Tekali Taxi