հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / «Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ». լույսի ակցիա՝ ի հիշատակ բանակում զոհվածների

«Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ». լույսի ակցիա՝ ի հիշատակ բանակում զոհվածների

Այսօր, երբ Հայաստանում նշում են Հայոց բանակի կազմավորման 20-րդ տարեդարձը, Երևանի կենտրոնում «Բանակն իրականում» նախաձեռնությունը կազմակերպել էր մոմերով լուռ երթ՝ ի հիշատակ խաղաղ պայմաններում հայկական բանակում սպանված զինվորների:

Ակցիային մասնակցում էին բանակում զոհված զինվորների ծնողները, հարազատները, ովքեր տարիներ շարունակ պայքարում են իրենց երեխաների սպանությունների բացահայտման համար, ինչպես նաև բանակի խնդիրներով մտահոգ քաղաքացիներ:

Երթի մասնակիցները շարժվել են  Ազատության հրապարակից, անցել Հյուսիսային պողոտայով և երթն ավարտել Հանրապետության հրապարակում:

Մասնակիցները ձեռքերում էին պահել սպանված զինվորների լուսանկարներով ցուցանակներ և վառվող մոմեր` ի նշան զոհերի հիշատակի: Ակցիայի մասնակիցները նաև «Հայրենիք, պաշտպանիր պաշտպանիդ» գրությամբ պաստառներ էին պահել:

«Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների մահվան հանգամանքները, որպես կանոն, կոծկվում են Պաշտպանության նախարարության, Զինվորական Դատախազության ջանքերով, սպանությունները ներկայացվում են որպես ինքնասպանություններ, չեն պատժվում մեղավորները, կազմվում են կեղծ մեղադրանքներ: Բանակում իշխող փոխհարաբերությունները ոչ կանոնադրային են և հենված են անպատժելի բիրտ ուժի վրա: Բանակում բարձր ղեկավարությունը այս խմնդիրներին արմատական լուծում տալու փոխարեն, գերադասում է թաքցնել պատեթիկ լոզունգների հետևում: Բայց դա չի երաշխավորում ոչ մի զինծառայողի ողջ-առողջ վերադարձը տուն», – ասված է ակցիայի կազմակերպիչների տարածած  կոչի մեջ: