ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման ասել է, որ իր ամուսինը չի զլանում «իր թոքերը ցուցադրել» և մշտապես երգում է իր համար:
Հիշեցնենք, որ նախորդ ամիս նախագահ Օբաման ապացուցեց, որ լավ ձայնային տվյալներ ունի Հարլեմում կազմակերպված միջոցառման ժամանակ: Այդ ժամանակ նա կատարել էր ամերիկյան հայտնի երաժիշտ Ալ Գրինի «Արի միասին մնանք» երգից մի հատված է:
Բեմ բարձրանալով` նախագահը շնորհակալություն էր հայտնել իր հյուրերին և իրեն նախորդող կատարողներին, այդ թվում` «կենդանի լեգենդ» Ալ Գրինին, և կատարել նրա երգից մի փոքր հատված:
«Ես…Ես այնքան սիրահարված եմ քեզ»,- երգել էր նախագահը:
«Դա ինքնաբուխ քայլ էր»,-ասել է Միշել Օբաման: «Ես անգամ չէի լսել այդ մասին, մինչև որ այն չհայտնվեց YouTube-ում, բայց նա իրոք գեղեցիկ ձայն ունի և միշտ երգում է ինձ համար»,- NBC հեռուստաալիքի եթերում պատմել է առաջին տիկինը
Միաժամանակ առաջին տիկինը խոստովանել է, որ անձամբ ինքը երգել չի կարողանում:
«Արի միասին մնանք» երգը նախագահի «հեղինակային» երգն է . «Ես գիտեի, երբ ինձ պատմեցին, որ նա երգել է, մտածեցի, որ կարող եմ գրազ գալ , որ Ալ Գրին է երգել»,-ասել է Օբաման: «Նա շատ է երգում Ալ Գրին, Մարվին Գեյ, մի քիչ Սթիվի: Նա սիրում է դասականներին»: