2026 թ. մայիս 21, հինգշաբթի
Epress

ՀՀ ոստիկանապետին պաշտոնանկ կանե՞ն

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շրջապատի մի քանի ազդեցիկ ներկայացուցիչներ նրան հորդորել են քննարկել ՀՀ ոստիկանության պետ Վովա Գասպարյանի հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը` հղում կատարելով իր աղբյուրների վրա։

Թերթը նշում է, որ խնդիրն օրակարգային է դարձել «ՀԺ»-ի լրագրող Հայկ Գևորգյանի ձերբակալությանը հետևած հանրային արձագանքից հետո։

Իշխանական փիառով զբաղվող որոշ մարդիկ Սերժ Սարգսյանին ահազանգում են, որ Հայկ Գևորգյանի գործով Վովա Գասպարյանը վերջնականորեն ձեռք է բերում գործ սարքողի իմիջ, ինչը նախընտրական շրջանում թուլացնում է իշխանական ուժային դիրքերը։

«Սերժ Սարգսյանը, վերոնշյալ փաստարկների որոշ մասն ընդունելով հանդերձ, վատ է վերաբերվում Գասպարյանին պաշտոնանկ անելու գաղափարին, քանի որ կարծում է, թե դա ոստիկանության «մարտունակության» վրա բացասաբար կարող է ազդել։ Դիտորդների կարծիքով, եթե Վովա Գասպարյանը մեկ-երկու շաբաթվա ընթացքում պաշտոնանկ չարվի, կպաշտոնավարի առնվազն մինչեւ նոր Աժ ձևավորումը», - գրում է օրաթերթը։