2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Արքայազն Ուիլիամն ու Քեյթը շուտով կարող են նուդիստական լողափ այցելել սեփական քաղաքում

Անգլիայի արևմուտքում գտնվող Նյուբորո քաղաքում, որտեղ բնակվում է արքայական ընտանիքի երիտասարդ զույգը` արքայազն Ուիլիամն ու Քեյթ Միդլթոնը, շուտով նուդիստական լողափ կբացվի: Տեղական իշխանությունները արդեն իսկ ընդունել են Բրիտանիայի նուդիստների միության կողմից ներկայացված համապատասխան դիմումը:

Բրիտանիայի թագաժառանգը հենց այս քաղաքում է ծառայություն անցնում որպես փրկարար ուղղաթիռի օդաչու: Այս վայրերը վաղուց հայտնի են իրենց գեղեցիկ բնապատկարներով և գրավում են բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք գալիս են այստեղ լողալու և արևահարվելու:

Ուելսում և Բրիտանիայի այլ հատվածներում հանրությանը մերկ ներկայանալը օրենքի խախտում չի համարվում: Այդ իսկ պատճառով նուդիստները պարբերականների էջերից կոչ են արել Քեյթին և Ուիլիամին չզրկել իրենց այդ հաճույքից և ժամանակ առ ժամանակ միանալ իրենց: