Home / Տեսանյութեր / Փլուզվել է Էյֆելյան աշտարակի վերելակը

Փլուզվել է Էյֆելյան աշտարակի վերելակը

Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա իրականացվող վերանորոգման և փորձարկման աշխատանքների ժամանակ 15 մետր բարձրությունից ընկել և փլուզվել է վերելակը, հայտնում է Lenta,ru-ն`հղում կատարելով Le Parisien-ին: Պարբերականը նշում է, որ բարեբախտաբար այդ պահին վերելակը դատարկ է եղել, և ոչ ոք չի տուժել:

Աշտարակի աշխատակազմը մտահոգված է այն փաստով, որ այդ պահին չեն գործել վերելակի վթարային արգելակները, որոնք պետք է կանգնեցնեին վերելակի անկումը:

Միջադեպի պատճառները պարզելու նպատակով արդեն իսկ տեխնիկական հանձնաժողով է ստեղծվել:

Վերելակի պլանային վերանորոգումը մի քանի շաբաթ էր ընթանում: Սովորական փորձարկումներից հետո այն պետք է շահագործման հանձնվեր և բացվեր աշտարակի այցելուների համար:

Պարբերականը նշում է, որ ամեն տարի Էյֆելյան աշտարակ են այցելում շուրջ 7 միլիոն զբոսաշրջիկներ:

Հիշեցնենք, որ փետրվարին Էյֆելյան աշտարակի դիտարանում ջրատար խողովակ էր պայթել, որի հետևանքները շատ արագ վերացվել էին, չխանգարելով զբոսաշրջիկներին հիանալ քաղաքի տեսարանով:

Tekali Taxi