հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Ալիևին ուզում են առանց արյան հեռացնել. 7 տարվա մեջ առաջին հանրահավաքը (Տեսանյութ)

Ալիևին ուզում են առանց արյան հեռացնել. 7 տարվա մեջ առաջին հանրահավաքը (Տեսանյութ)

Ավելի քան 5000 ադրբեջանցիներ մասնակցել են Բաքվի ծայրամասում անցկացված երկրի առաջատար ընդդիմադիր ուժերը միավորող Հասարակական պալատի հանրահավաքին:

Ինչպես հայտնում է Contact.az-ը, հանրահավաքը ուշացումով է սկսվել, քանի որ երկրի իշխանությունները սահմանափակել էին քաղաքի կենտրոնից շարժվող տրանսպորտի երթևեկությունը:

Հանրահավաքը մեկնարկել է Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիի ելույթով: «Սա վերջին 7 տարիների ընթացքում իշխանության կողմից արտոնված առաջին հանրահավաքն է: Այս բոլոր տարիներին իշխանությունները փորձում էին խեղդել և տրորել ընդդիմությանը, սակայն իշխող ռեժիմն այդպես էլ չկարողացավ հասնել դրան ոչ հանրահավաքների արգելքի և ոչ էլ լրագրողների սպանությունների միջոցով», – նշել է նա:

Քննադատելով իշխանությունների թե´ ներքին, և թե´ արտաքին քաղաքականությունը` Քերիմլին ասել է, որ ո´չ Հեյդար և ոչ էլ Իլհամ Ալիևը ոչինչ չեն արել Ղարաբաղի ազատագրման գործում:

Դրա փոխարեն կոռումպացված ռեժիմը «բարեգործությամբ» է զբաղվում` թալանելով սեփական ազգը:

«Նման ռեժիմը պետք է հրաժարական տա», – ասել է Քերիմլին, որից հետո հանրահավաքի մասնակիցները սկսել են վանկարակել. «հրաժարական»:

«Մուսավաթ» կուսակցության ղեկավար Իսա Ղամբարը, իր հերթին, հայտարարել է, որ ժողովրդավարական փոփոխությունների և ազատության ալիքը չի շրջանցի Ադրբեջանը:

«Այդ փոփոխություններն անհրաժեշտ են, Ալիևի ռեժիմը սպառել է իրեն, և դրա գոյությունը ժամանակի հարց է: Պարզապես մենք ցանկանում ենք, որպեսզի այդ փոփոխությունները առանց արյան տեղի ունենան, և որպեսզի հասնենք դրան, հանրահավաքին պետք է 100 հազար մարդ հավաքվի»:

Հանրահավաքի արդյունքում բանաձև է ընունվել, որում ընդդիմությունը պահանջում է ազատել քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները Գուբայի բնակիչների հանդեպ, ապահովել այս տարի անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների ազատությունը, վերջ դնել կոռուպցիային, ավելացնել թոշակները և նպաստները, դադարեցնել սեփականության իրավունքի խախտումները, արդար փոխհատուցում վճարել ջրհեղեղից տուժածներին, համազգային պլատֆորմ մշակել Ղարաբաղի խնդրի լուծման վերաբերյալ:

Հասարակական պալատի հերթական հանրահավաքը տեղի կունենա ապրիլի 22-ին: