2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

«Քոչարյանին ես եմ բերել, բայց դուք եք ընտրել». Տեր-Պետրոսյանը` Արմավիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երեկ ՀԱԿ առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի Արմավիրում կայացած ելույթի ժամանակ հավաքի մասնակիցներից մեկն ասել է. «Քոչարյանին դուք եք բերել»:

«Ես եմ բերել Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ, բայց դուք եք ընտրել նախագահ», - պատասխանել է Տեր-Պետրոսյանը:

«Ես չեմ ընտրել», - հակադարձել է հավաքի մասնակիցը:

«Դուք եք ընտրել, դուք էլ պահում եք», - ասել է ՀԱԿ առաջնորդը: