հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / Լեհաստանի խանութներում կոկաինով բանաններ են հայտնվել

Լեհաստանի խանութներում կոկաինով բանաններ են հայտնվել

Լեհաստանի երկու սուպերմարկետների աշխատակիցները Էկվադորից ներմուծված բանանների արկղներում ավելի քան 100 կգ կոկային են հայտնաբերել:

Առևտրի ցանցի ներկայացուցիչը հայտարարել է, որ ոչ իշխանությունները, ոչ խանութների աշխատակիցները չգիտեն, թե ինչ կերպ  է մրգերի մեջ թմրանյութերի խմբաքանակ հայտնվել: Նրա խոսքով` հետաքննությունը պետք է պարզի թմրանյութերի հասցեատիրոջը:

Վերջին ամսվա ընթացքում էկվադորցիներն արդեն երկրորդ անգամ են լեհերին բանանի հետ նաև թմրանյութ ուղարկում: Մարտի 30-ին կրկին բանանի արկղերում թմրանյութեր էին հայտնաբերվել երկրի մեկ այլ  հատվածում գտնվող խանութում:

Էկվադորը համաշխարհային շուկայում բանանի ամենախոշոր մատակարարներից է: Կոկայինի արտահանման ծավալներով այս երկիրը նույնպես համաշխարհային լիդերների շարքին է դասվում, սակայն առաջատարի դիրքը զիջում է հարևան Կոլումբիային: Կոկային իրացնողները հաճախ թմրանյութերը բանանների մեջ են թաքցնում: