Home / Հայաստան / Հայազգի լրագրողին դանակահարել են Մուհամեդին վիրավորելու համա՞ր

Հայազգի լրագրողին դանակահարել են Մուհամեդին վիրավորելու համա՞ր

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում երկուշաբթի գիշերը հարձակում է իրականացվել հայտնի լրագրող և ռադիոհաղորդավար Սերգեյ Ասլանյանի վրա, գրում է Newsru.com-ը: Ինչպես հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը, հղում կատարելով իրավապահ մարմիններին, 46-ամյա տուժածը հիվանդանոց է տեղափոխվել: Այժմ նա վերակենդանացման բաժանմունքում է, նրա վիճակը ծանր է գնահատվում:

Ոստիկանության հաղորդմամբ` 23:20-ին անհայտ տղամարդը շքամուտքի խոսակցասարքով զանգահարել է Ասլանյանին և խնդրել դուրս տանից` խոսելու համար: Երբ լրագրողը դուրս է եկել մուտքից, հանցագործը հարձակվել է նրա վրա: Նա ծանր առարկայով հարվածներ է հասցրել լրագրողի գլխին և դանակի չներթափանցող մի քանի հարված հասցրել կրծքին, պարանոցին և ձեռքին, որից հետո փախուստի է դիմել:

Ասլանյանն ինքն է ոստիկանություն զանգահարել, իսկ այնուհետև հիվանդանոց տեղափոխվել:

Դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Կատարվում է հետաքննություն` պարզելու համար միջադեպի պատճառները: Վարկածներից մեկի համաձայն, այն կարող է կապված լինել Ասլանյանի մասնագիտական գործունեության հետ:

Կարծիք կա, որ Ասլանյանի վրա հարձակումը կապված է վերջերս տեղի ունեցած սկանդալի հետ: Մայիսի 14-ին «Մայակ» ռադիոկայանի ուղիղ եթերում Ասլանյանը Մուհամեդ Մարգարեի մասին որոշակի արտահայտություններ էր արել, որոնք ունկնդիրներին վիրավորական էին թվացել: Լրագրողն Մուհամեդին համեմատել է գործարարի հետ և հայտարարել, որ վերջինս արտագրել է Ավետարանը իրեն շահեկան ձևով:

Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող մի խումբ մահմեդականներ նամակ էին գրել ՌԴ գլխավոր դատախազություն` հայտարարելով, որ խորապես վիրավորված են հաղորդումից:

Մինչ 2008 թվականը Ասլանյանն աշխատել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանում: Այժմ որպես փորձագետ մասնակցում է «Մայակ» ռադիոկայանի տարբեր հաղորդումներին:

Tekali Taxi