Home / Հայաստան / Հայաստան թմրանյութեր են բերվում Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից. թմրամոլների թիվն աճում է

Հայաստան թմրանյութեր են բերվում Իրանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից. թմրամոլների թիվն աճում է

2012թ. առաջին երկու եռամսյակում Հայաստանում թմրամոլների թիվն աճել է ավելի քան 100-ով` հասնելով 38 000-ի, իսկ թմրամիջոցի օգտագործման փորձ ունեցել է 104 000 մարդ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառությսն դեմ պայքարի վարչություն պետ Սերոբ Հարությունյանը:

Բուժումը բարդանում է այն պատճառով, որ ներերակային եղանակով թմրամիջոց օգտագործող 38000 մարդկանցից 80%-ը ձեռք է բերել հեպատիտ C:

Ըստ Հարությունյանի` Հայաստանը կարելի է համարել թմրամիջոցի փոխանցման տարանցիկ երկիր, քանի որ բազմիցս սահմաններին և օդանավակայանում մաքսազերծվել են թմրանյութեր: Հայաստան ներկրվող թմրամիջոցները բերվում են Իրանից` հիմնականում՝ ափիոն և հերոին, Ռուսատանից և Ֆրանսիայից` դեղահաբերի տեսքով: Հայտնաբերվել է նաև թմրամիջոցի արտադրման փորձ, հայնաբերվել է 4 տարբեր կետերում անֆիրոմ տեսակի թմրամիջոցի արտադրություն, բռնագրավվել՝ 60 կիլոգրամ թմրամիջոց:

Առողջապահության ազգային ինստիտուտի թմրամիջոցների և թմրամոլություն մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Դավիդյանի խոսքով` Հայաստանում թմրամոլները 25-45 տարիքային խմբին են պատկանում,  անչափահաս թմրամոլների թիվը շատ փոքր է:

Այս ոլորտում բուժման առաջընթացը, Դավիդյանի խոսքով, այն է, որ համեմատաբար շատ մարդ է դիմում բուժման, թեև այդ ցուցանիշը դեռ ցածր է. բուժման է դիմել թմրամոլների  մոտ 9%-ը:

Tekali Taxi