Home / Հայաստան / Ադրբեջանցի քաղբանտարկյալը մահացել է բանտում

Ադրբեջանցի քաղբանտարկյալը մահացել է բանտում

Ադրբեջանի իսլամական կուսակցության փոխնախագահ 61-ամյա Վագիֆ Աբդուլաևը մահացել է բանտում սրտի նոպայից: Աբդուլաևը տառապում էր աստմայից և քաղցքեղից:

Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ավելի վաղ իրավապաշտպանները կոչ էին արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մահացու հիվանդ քաղաքական գործչին:

Աբդուլաևը ձերբակալվել էր 2011 թվականի հունվարին՝ Իսլամական կուսակցության այլ ակտիվիստների հետ միասին: Նրանց մեղադրում էին ահաբեկչության, զենքի ապօրինի պահման, իշխանությունը զավթելու փորձի մեջ:

Նույն տարվա հոկտեմբերին Աբդուլաևը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ Աբդուլաևին ճանաչել են քաղբանտարկյալ: Նա նաև հայտնվել է Ադրբեջանի հարցով ԵԽԽՎ-ի համազեկուցող Կրիստոֆեր Շտրասերի քաղբանտարկյալների ցուցակում:

Tekali Taxi