2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ռուսաստանում Ելցինի արձանի վրա կապույտ ներկ են լցրել

Եկատերինբուրգ քաղաքում անհայտ անձինք կապույտ գույնի ներկ են լցրել ՌԴ նախկին նախագահ Բորիս Ելցինի արձանի վրա և պոկել «Ելցին» գրառման որոշ տառեր:

Կոմունալ ծառայությունների աշխատակիցները փորձում են մաքրել արձանը: Տարածքը շրջափակված է ոստիկանների կողմից: Աշխատանքներ են տարվում արձանը պղծած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Ելցինի արձանը բացվել է 2011թ. փետրվարին: Արձանի հեղինակը քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն է: