հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Մոնբլան լեռան վրա բացվել է Եվրոպայի ամենաբարձր հյուրանոցը

Մոնբլան լեռան վրա բացվել է Եվրոպայի ամենաբարձր հյուրանոցը

Եվրոպայում շահագործման է հանձնվել աշխարհում ամենաբարձր հյուրանոցը, որը տեղակայված է Մոնբլան լեռան լանջին՝ 3835 մետր բարձրության վրա:

Refuge du Gouter հյուրանոցը նախևառաջ նախատեսված  է լեռնագնացների համար: Այն միաժամանակ 120 հյուր է տեղավորում: Բարձր տեխնոլոգիաներով պատրաստված հյուրանոցը «ճախրում է» անդունդի վրա: Հյուրանոցը մասամբ ամուր հողի վրա է կանգնած, իսկ մասամբ հենվում է պողպատե ձողերի վրա՝ միաժամանակ կախած մնալով անդունդի եզրին:

Հյուրանոցի ինժեների խոսքով՝ թվացյալ անապահովությունը պատրանք է, իրականում հյուրանոցը ամուր խրված է ժայռի մեջ:

Միաժամանակ, հյուրանոցի անսովոր ձվաձևության շնորհիվ ձյունը կուտակվում է միայն շենքի ամուր հիմքով հատվածում:

Հյուրանոցը փայտից է պատրաստված և կարող է դիմակայել անգամ ժամում 300 կմ ուժգնություն ունեցող քամուն՝  միաժամանակ պաշտպանելով սառցակալումից: