Home / Տեսանյութեր / Բեռլուսկոնիին 4 տարի տվեցին. բանտում նա 12 ամիս կանցկացնի

Բեռլուսկոնիին 4 տարի տվեցին. բանտում նա 12 ամիս կանցկացնի

Հոկտեմբերի 26-ին Միլանի դատարանը վճիռ է կայացրել, համաձայն որի Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման, որոնցից միայն մեկը կանցկացնի բանտում: Դատարանը հաշվի է առել համաներման մասին օրենքը, որը գործում է 2006 թվականից:

Բեռլուսկոնին իրավունք ունի երկու տարբեր ատյաններում բողոքարկել վճիռը: Մերժման դեպքում այն ուժի մեջ կմտնի:

Բեռլուսկոնիին մեղավոր են ճանաչել իրեն պատկանող Mediaset ընկերության կողմից ամերիկյան ֆիլմերի գնման ժամանակ հարկային պարտավորությունները չկատարելու և ստվերային գործողություններ իրականացնելու մեջ:

Գործը վարույթ էր ընդունվել դեռևս 2006-ին, սակայն ակտիվ փուլ է մտել միայն անցյալ տարի, երբ Բեռլուսկոնին լքեց վարչապետի պաշտոնը, ապա երկրի Սահմանադրական դատարանը զրկեց նախկին վարչապետին անձեռնմխելիությունից:

Այս պահին Բեռլուսկոնին անցնում է ևս մեկ գործով: Նրան մեղադրում են անչափահաս մառոկացի մարմնավաճառ Ռուբիի ծառայություններից օգտվելու մեջ: Ռուբին այդ ընթացքում իրավունք չի ունեցել գտնվել Իտալիայի տարածքում, 3 հազար եվրո գողության համար հայտնվել է ոստիկանությունում, սակայն ազատ է արձակվել վարչապետի անձնական միջամտությունից հետո: Այդ գործով մեղավոր ճանաչվելու դեպքում Բեռլուսկոնիին մինչև 15 տարվա ազատազրկում է սպառնում:

Tekali Taxi