2026 թ. նոյեմբեր 15, կիրակի

Էդուարդ Թոփչյանին կարող են ազատե՞լ զբաղեցրած պաշտոնից

2000 թվականից Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանին պատրաստվում են հանել պաշտոնից, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։

«Մեր տեղեկություններով, քննարկվում է 3 անձի թեկնածություն՝ Կամերային պետական երգչախմբի ղեկավար Ռոբերտ Մլքեյանի, դիրիժոր Կոնստանտին Օրբելյան–կրտսերի, ով հայտնի դիրիժոր Կոնստանտին Օրբելյանի եղբոր որդին է, և ամերիկահայ մի դիրիժորի։ Այժմ Թոփչյանը բացակայում է Հայաստանից։ Ի դեպ, նա 2012-ի հունվարից Իսպանիայի Premium Symphony Orchestra-ի գլխավոր հրավիրյալ դիրիժորն է, և չի բացառվում, որ հենց այնտեղ էլ շարունակի իր գործունեությունը»,– նշում է թերթը։