Home / Հայաստան / «Պարզ լիճ» բնության հուշարձանը այլանդակվում է, ահազանգում են բնապահպանները

«Պարզ լիճ» բնության հուշարձանը այլանդակվում է, ահազանգում են բնապահպանները

Դիլիջան ազգային պարկի «Պարզ լիճ» բնության հուշարձան համարվող տարածքում  ծառահատումների ու լայնածավալ շինարարական աշխատանքների ծավալելու արդյունքում մեծ վնաս է հասցվել շրջակա միջավայրին, ինչպես նաև խաթարվել է «Պարզ լիճ» բնության հուշարձանի բնական տեսքը և էկոհամակարգը:  Այս մասին լրատվամիջոցներին ահազանգել է լուսանկարիչ Վլադիմիր Սարոյանը: Բնապահպանության նախարարությունը քաղաքացու ահազանգից հետո ուսումնասիրել է լճի վիճակը և որոշել, որ արդյունքները բավարար չեն ու պետք է ստեղծել աշխատանքային խումբ:

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության  ակտիվիստները նշում են, որ ակնհայտ խախտվել են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքով սահմանված ազգային պարկի և բնության հուշարձանի պահպանման ռեժիմները:

«Հերթական անգամ ականատես ենք լինում բնության հատուկ պահպանվող տարածքում կատարվող նմանօրինակ գործունեության, ինչը պետական լիազոր մարմին հանդիսացող ՀՀ Բնապահպանության նախարարության  անգործության հետևանք է, քանի որ Դիլիջան ազգային պարկը գտնվում է իրենց անմիջական հսկողության ներքո: Նորից ոչ թե նախարարությունն է հայտնաբերում ակնհայտ խախտումները, այլ ՀՀ քաղաքացիները»,- տարածած հաղորդագրության մեջ նշել են «Թռչկան»-ի ակտիվիստները:

Tekali Taxi