Home / Հայաստան / Սերժ Սարգսյանի հավաքներին ավտոբուսով ուսանողներ են տանում

Սերժ Սարգսյանի հավաքներին ավտոբուսով ուսանողներ են տանում

ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ-ի կողմից առաջադրված նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավն անցնում է ուսանողների ներգրավմամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը:

Թերթը նշում է, որ դա իրականացվում է համալսարանների ուսխորհուրդների մասնակցությամբ: Երեկ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում հավաքների ժամանակ ՀՀԿ-ի թեկնածուին ուղեկցել է ուսանողներով լի ավտոբուս, որտեղ տարբեր բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչներ են եղել, սակայն նրանց գերակշիռ մասը՝ Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանից:

Թերթը հիշեցնում է, որ այդ բուհի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը վերջերս նշանակվել է Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:

Tekali Taxi