հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Նախագահականի և ԿԸՀ-ի մոտ Gangnam Style պարեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նախագահականի և ԿԸՀ-ի մոտ Gangnam Style պարեցին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Արտ լաբորատորիա» արվեստագետների, փիլիսոփաների և հասարակական ակտիվիստների միավորումն անանդրադարձ չի թողել ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունները:

Քվեարկության օրն արտ խմբի անդամները պարել են ՀՀ նախագահի նստավայրի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի շենքերի մոտ, ինչպես նաև իրենց արվեստանոցում:

Պարն ուղեկցվել է 2012-ին աշխարհում լայն ճանաչում ձեռք բերած Gangnam Style երգի երաժշտությամբ: Պարողները պարբերաբար ընդօրինակել են երգի կորեացի կատարող PSY-ի շարժումները:

Նշենք, որ «Արտ լաբորատորիան» ավելի վաղ մի շարք հիշարժան քաղաքական արտ-ակցիաներ է կազմակերպել: Մասնավորապես, անցյալ տարի փետրվարի 12-ին կայացած Հրազդանի քաղաքապետի ընտրություններից հետո խմբի անդամները մայրաքաղաքի տարբեր հատվածներում կարմիր ներկով ձյան վրա գրել էին «5000 դրամ»՝ նկատի ունենալով վճարվող ընտրակաշառքի արժեքը:

Նախորդ տարվա սկզբին խումբը վարդագույն ներկով գունազարդել էր Ազգային Ժողովի շենքի ճաղավանդակները:

2012 թվականի մայիսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ «Արտ լաբորատորիան» հայաստանյան քաղաքական իրավիճակին և գալիք ընտրություններին նվիրված ցուցահանդես էր կազմակերպել:

2012 թվականի հունիսի 30-ին արվետագետները Սերժ Սարգսյանին տորթ են նվիրել, որից վրա գրված է եղել՝ «Հեռացի՛ր»: