հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Տեսանյութեր / ՀՀԿ-ականը չի կարող հերքել «ժողովրդավարական ընտրությունների անցկացման փաստը»

ՀՀԿ-ականը չի կարող հերքել «ժողովրդավարական ընտրությունների անցկացման փաստը»

Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացումը անհերքելի փաստ է: Այս  մասին այսօր ՀՀԿ-ի շտաբում կայացած  մամուլի ասուլիսին հայտարարել է  ՀՀԿ մամուլի խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքով՝ դրա վառ վկայությունը թե նախընտրական շրջանն է, թե ընտրությունների  ընթացքը: Շարմազանովը նշել է, որ դա փաստել են միջազգային դիտորդները, ինչպես նաև «Ժառանգության» և Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչները իրենց հրապարակային հայտարարություններում: Շարմազանովը չի մանրամասնել, թե երբ են հնչել այդ հայտարարությունները: «Այդ իմաստով ուզում եմ ասել, որ շատ օպերատիվ և օբյեկտիվ աշխատել են թե՛ ոստիկանության շտաբը, թե՛ դատախազության շտաբը, թե ԿԸՀ-ն: Այդ իմաստով, եթե համեմատենք 2008 թվականի, թեկուզ 2012  թվականի խորհրդարանական ընտրությունների հետ, ապա կտեսնենք, որ այս պահին որևէ լուրջ ընտրախախտման դեպք չենք արձանագրել, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա»,- ասել է Շարմազանովը: Անդրադարձ կատարելով նաև կնիքների անհետացման փաստերին՝ ՀՀԿ խոսնակն ասել է, որ ինքը համամիտ է ԿԸՀ նախագահի հետ, թե կնիքներն ավելի շատ կրկնակի կամ երկրորդական ստուգման առարկա են: «Երեկ մեր թեկնածուի շտաբը հայտարարեց, որ մենք յուրաքանչյուր երկու հանձնաժողովների մեջտեղի վստահված անձի տեղերը տալիս ենք կամ նվիրում ենք Րաֆֆի Հովհաննիսյանին կամ Հրանտ Բագրատյանին, ուստի եթե թեկուզ թեորետիկ որևէ մեկը մտածեր կամ կասկածեր, որ հնարավոր են կրկնակի քվեարկության դեպքեր, մենք նրանց տվել էինք այդ ցուցակներըի տեղերում վերահսկելու իրավունքը: Իշխանություններն ամեն ինչ արել են, իսկ որ մեր օպոնենտների որոշ ներկայացուցիչներ չունեին այնքան մարդ, այնքան վստահված անձինք, որպեսզի վերահսկեն, դա արդեն իրենց պրոբլեմն է: Եթե դու չունես համախոհների ավելի մեծ թիմ, դու գնում ես բամբասանքների ճանապարհով», – ասել է Շարմազանովը: