Home / Հայաստան / Գյումրին այլևս չի ուզում աղետի գոտի լինել, վստահ է Րաֆֆի Հովհաննիսյանը

Գյումրին այլևս չի ուզում աղետի գոտի լինել, վստահ է Րաֆֆի Հովհաննիսյանը

Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, պաշտոնական տվյալներով նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած և ԿԸՀ-ի արդյունքները վիճարկող Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակել է իր մարզային հանդիպումները:

Հովհաննիսյանի՝ Արթիկում կայացած հանդիպման ժամանակ հրապարակում խցանում է առաջացել ավտոմեքենաների մեծ քանակի պատճառով, և ներկա ոստիկանները հայտարարել են, որ հավաքն անօրինական է:

Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ պատրաստ է քաղաքի ոստիկանապետի հետ հանդիպել, եթե ոստիկանությունը հավաքն անօրինական է համարում և ճնշումներ գործադրում քաղաքացիների վրա:

Հավաքված շուրջ 2000 մարդիկ  ոստիակության հրանագնով ազատել են ճանապարհը, սակայն սուլել ոստիկանների հետևից:

Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ասել է, որ զորւցել է ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ, հարգում է վերջինիս, բայց ոչ ոք իրավունք չունի խախտելու քաաքացու իրավունքները:

Գյումրիում ևս Հովհաննիսյանի հանդիպումը ուղեկցվել է նման միջադեպով. ոստիկանները կրկին հայտարարել են, որ հավանքն անօրինական է: Գյումրիում  հանդիպմանը մի քանի հազար մարդ էր եկել, ուստի հրապարակի երթևեկությունը խաթարվել էր: Հովհաննիսյանն իր ելույթի ավարտին կոչ է արել հավաքվածներին մայթերով  քայլել և խուսափել բախումներից:

«Ժառանգության» առաջնորդը գյումերցիներին շնորհավորել է հաղթանակի առթիվ:

«Գյումրին ասում է՝ ես այլևս աղետի գոտի չեմ ուզում լինել: Ուզում եմ լինել նորմալ քաղաք: Գյումրին դառնալու է մեր հայրաքաղաքը: Այդ խոպանը վերջանալու է»,- հայտարարել է Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ թեև գյումեցիներից շատերը համաձայն չեն լինի, սակայն ինքը կարծում է, որ Շիրակի մարզպետը (Աշոտ Գիզիրյանը) ամենակարգին մարզպետն է, որովհետև չկարողանալով նայել մարդկանց աչքերին, դուրս եկավ:

Դիմելով գյումրեցիներին՝ նա խնդրել է տեղյակ պահել իրեն, երբ որևէ մեկը խոչընդոտի նրանց տեղաշարժն այն դեպքում, եթե Գյումրիի բնակիչները ցանկանան Ազատության հրապարակ գալ հանրահավաքներին մասնակցելու համար:

Tekali Taxi